Դեղագործական ընկերություններ
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Կենտրոնի ստեղծումը պայմանավորված էր Խորհրդային Միության փլուզումով, քանի որ Հայաստանը որպես անկախ պետություն և ՄԱԿ-ի անդամ, պետք է ունենար դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող իր սեփական ազգային ծառայությունը, այնպես, ինչպես ունեն աշխարհի բոլոր երկրները: Այդ նկատառումներով 1992 թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) երաշխավորությունների համաձայն ստեղծվեց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը` որպես վարչական, ֆինանսական և տեխնիկական ինքնուրույնություն ունեցող և ՀՀ առողջապահության նախարարությանը հաշվետու կազմակերպություն: Անցած 15 տարիների ընթացքում Կենտրոնն ապրել է մեծ զարգացում և ԱՀԿ գնահատմամբ այսօր համարվում է լավագույններից մեկը` 2002-2005 թ.թ. արժանանալով միջազգային BID կազմակերպության որակի դարաշրջան ոսկե, պլատինե և ադամանդե մրցանակների, իսկ կենտրոնի լաբորատորային մասնաճյուղը` ԱՊՀ երկրներից առաջինը, ստացել է ISO 9001/2000 որակի կառավարման հավաստագիր:
ՕՐԻՆԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Մասնակցում է ՀՀ ազգային դեղային քաղաքականության դրույթների մշակմանը, ներդրմանը: Կենտրոնի փորձագետների կողմից մշակվել են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական փաստաթղթերի նախագծերը:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ
Իրականացնում է ՀՀ տարածքում դեղերի (այդ թվում` անասնաբուժական), բժշկական նշանակության առարկաների ու սարքերի պետական գրանցման նպատակով փորձաքննություն և արժևորում, դրանով իսկ հնարավորություն տալիս խուսափել անորակ, անարդյունավետ, վտանգավոր ու կեղծված արտադրանքի բժշկական կիրառումից: 1992թ. կենտրոնում գրանցման նպատակով փորձաքննվել և արժևորվել է 6400 դեղագործական արտադրանք, մերժվել կամ խիստ սահմանափակվել է 70, այդ թվում՝ առաջատար երկրների հանրաճանաչ ֆիրմաների արտադրության դեղերի կիրառումը:
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածք ներմուծվող և հանրապետությունից արտահանվող դեղերի և դեղանյութերի հավաստագրման նպատակով իրականացնում է մասնագիտական և լաբորատորային փորձաքննություն` կանխելով չգրանցված, ժամկետանց, կեղծված ու անորակ դեղերի ու դեղանյութերի մուտքը հանրապետություն և վերահսկելով դրանց արտահանումը հանրապետությունից: Տարեկան միջին հաշվով իրականացվում է հանրապետություն ներկրվող դեղերի ավելի քան 10000 սերիայի փաստաթղթային և լաբորատորային փորձաքննություններ: Մինչև օրս մերժվել է 550 դեղերի ներկրումը տարբեր պատճառներով, այդ թվում` որակի ստանդարտներին չհամապատասխանող շուրջ 150 դեղ:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ տարածքում շրջանառվող և արտադրվող դեղերի, դեղագործական այլ արտադրանքի որակի ապահովման, ինչպես նաև կեղծված դեղերի բացահայտման նպատակով իրականացնում է դեղագործական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության մասնագիտական ուսումնասիրություն: Այդ ընթացքում կենտրոնի կողմից հայտնաբերվել է կեղծված դեղերի շուրջ 30 դեպք: Հանրապետությունում հայտնաբերված կեղծված և անորակ դեղերի մասին պարբերաբար տեղեկացվում են ինչպես մասնագետները, այնպես էլ բնակչությունը:
ԹՄՐԱԲԵՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՒՄ
Իրականացնում է թմրաբեր միջոցների և հոգեմետ նյութերի պահանջարկի (քվոտաների) տարեկան հաշվարկներ, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման հավաստագրում` ներկայացնելով հաշվետվություն ՄԱԿ-ի թմրադեղերի հսկման միջազգային կոմիտեին:
ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Կատարում է դեղերի կողմնակի ազդեցությունների ուսումնասիրություններ և արդյունքները ներկայացնում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության դեղերի միջազգային դիտարկման ծրագրին (ՈՒպսալա, Շվեդիա): Դեղերի կողմնակի ազդեցությունների դիտարկման ազգային կենտրոնը ստեղծվել է դեռևս 1997 թ., որը ԱՊՀ երկրների առաջիններից 2001 թ. դարձավ ԱՀԿ ծրագրի լիիրավ անդամ: Մինչ օրս հավաքագրվել, քննարկվել և ԱՀԿ են ներկայացվել շուրջ 200 դեղերի կողմնակի ազեցությունների դեպքեր:
ԴԵՂԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ
Արմատավորում է սահմանափակ թվով դեղերի՝ հիմնական դեղերի գաղափարախոսությունը հանրապետությունում, մշակում և պարբերաբար նորացնում հիմնական դեղերի ցանկը: Ուսումնասիրում է դեղերի կիրառման օրինաչափությունները, իրականացնում է դեղահամաճարակաբանական հետազոտություններ և մշակում հիվանդությունների դեղաբուժության օպտիմալ սխեմաներ` կատարելով դրանց արժեքների հաշվարկում:
Ներկայում մշակված է հանրապետությունում 100-ից ավելի առավել տարածված հիվանդությունների դեղաբուժման օպտիմալ սխեմաներ, որոնցից հաստատված է 65-ը: Երևան քաղաքի թվով վեց բազմապրոֆիլային բժշկական հաստատությունների համար մշակվել են հիվանդանոցային դեղամատյաններ:
ՆՈՐ ԴԵՂԵՐԻ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՍԿՈՒՄ
Կլինիկական փորձարկումների իրականացման անհրաժեշտությունը որոշելու նպատակով արժևորում է այդ դեղերի նախակլինիկական փորձարկման արդյունքները, փորձաքննում և հաստատում է դեղերի կլինիկական փորձարկումների ծրագրերը և դիտարկում փորձարկումների ընթացքը: Վերջին տարիներին փորձաքննության է ենթարկվել դեղերի կլինիկական փորձարկման 15 ծրագիր:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Իրականացնում է դեղերի, դեղագործական այլ արտադրանքի վերաբերյալ, տեղեկատվական և հրատարակչական աշխատանքներ: 1993թ., եռամսյակը մեկ անգամ, հրատարակվում է «Դեղեր և բժշկություն» գիտաբժշկական տեղեկագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով և անվճար բաշխվում հանրապետության բժշկական կազմակերպություններին: Յուրաքանչյուր ամիս լույս է տեսնում «Էքսպրես-տեղեկատվություն», որտեղ ներկայացվում են բժշկական աշխարհի վերջին նորությունները: Հրատարակվել են ՀՀ «Ազգային դեղամատյանը», «Բուսական դեղերի ազգային մատյանը», «Դեղաբուժության ձեռնարկ բժիշկների և դեղագետների համար» աշխատությունը, ինչպես նաև «Դեղաբուժության օպտիմալ սխեմաների» երկհատորյակը: Առողջապահության ոլորտում աշխատանքի արդյունավետության և սպառողների իրազեկության բարձրացման նպատակով 2004թ. փորձագիտական կենտրոնում մշակվել և տեղադրվել է ինտերնետային ծրագիր, ներկայացնելով` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և ներկրված դեղերը, նոր գրանցված դեղերի օգտագործման հրահանգները, դեղերին նվիրված գիտաժողովների և այլ միջոցառումների մասին տեղեկություններ, այլ նորություններ:
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Իրականացնում է դեղերի ոլորտի կարգավորման, հիվանդությունների դեղաբուժության մեթոդների, կազմակերպչական նոր ձևերի հարցերին նվիրված դեղագիտական ու գիտաբժշկական հետազոտություններ, դեղագրքային հոդվածների, դեղերի որակի վերլուծության մեթոդների և չափորոշիչ այլ պահանջների մշակում, գիտագործնական և ուսուցողական սեմինարների ու գիտաժողովների կազմակերպում, դեղերի շուկայի ուսումնասիրություն և դեղատնտեսագիտական վերլուծություններ:
Կենտրոնի աշխատակիցների կողմից պաշտպանվել են տասը թեկնածուական ատենախոսություններ: Կենտրոնում ներկայումս աշխատում են գիտությունների չորս դոկտոր և 24 թեկնածու: Հանրապետական և արտասահմանյան պարբերականներում կենտրոնի աշխատակիցների կողմից տպագրվել է շուրջ 200 գիտական հոդված:
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ եվ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Մասնակցում է դիպլոմային և հետդիպլոմային ուսումնական ծրագրերի իրականացմանը: Կենտրոնի աշխատակիցները թվով 156 վերապատրաստում են անցել առաջավոր երկրների դեղաշրջանառության կարգավորման կառույցներում: Կենտրոնի բազայի վրա ուսանել են 50 ինտերն-դեղագետներ: Կենտրոնում գործում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի երկու մասնագիտական ամբիոն: ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերով Երևանում ու հանրապետության մարզերում անց են կացվել ավելի քան 50 ուսումնամեթոդական սեմինարներ, որոնց մասնակցել է հանրապետության ավելի քան 2000 մասնագետ:
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Իրականացնում է առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումներ: Միայն վերջին տարիների ընթացքում կենտրոնի աշխատակիցները հանրապետության զանգվածային լրատվամիջոցներով բազմիցս հանդես են եկել հոդվածներով և հարցազրույցներով:
ԱՊՀ երկրների դեղգործակալությունների գերակշռող մասի փորձագետներն իրենց որակավորումն են անցել Հայաստանի Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բազայի վրա: Հայաստանի վարչապետին ԱՀԿ եվրոբյուրոյի տնօրենի գրած պաշտոնական նամակում Կենտրոնը բնութագրվել է այսպես.
''Օգտվելով առիթից, ցանկանում եմ արտահայտել Ձեզ իմ գերագույն բավարարվածությունը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հետ համագործակցությունից: Մենք հնարավորություն ունենք համեմատելու տարբեր երկրների Դեղգործակալությունները, և կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ Հայաստանի Դեղգործակալությանը մենք դիտում ենք որպես նորանկախ երկրներում լավագույն և զարգացող գործակալություններից մեկը, որն իր բարձրորակ և պատասխանատու փորձագետների միջոցով իրականացնում է հսկայական աշխատանք դեղերի արժևորման, գրանցման, տեսչական հսկողության, դեղագործական արտ ադրանքի որակի ապահովման ուղղությամբ'':
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Մանե, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Մեդ-Պրակտիկ
21.05.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, մենք կապվել ենք արտադրող ընկերության` Սանոֆի-Ավենտիս հայաստանյան ներկայացուցչության հետ։ Նրանք ասացին, որ իրոք հիմա շուկայում բացակայում է դեղամիջոցը, բայց անպայման կշարունակվի ներմուծումը, սակայն ստույգ ժամկետներ չկարողացան ասել։
Աննա
20.05.2013
Մեդ-Պրակտիկ
05.04.2013
Հարգելի Սոֆիա, բարև Ձեզ, Ցերետոնը գրանցված է Հայաստանում։ Հարցրեք դեղատներում։
sofya
05.04.2013
Կարդացեք նաև
Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը...
Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝ պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...
«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն